10:55  ,  9 հունիսի, 2018

Մադրիդի «Ռեալը» պատրաստ է վաճառել Ռոնալդուին  

Մադրիդի «Ռեալը» պատրաստ է վաճառել թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, հաղորդում է El Mundo-ն։

Աղբյուրը հայտնում է, որ 33-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 1 միլիարդ եվրո, սակայն արքայական ակումբի ղեկավարությունը պատրաստ է նրան վաճառել 200 միլիոն եվրոյով։

Պորտուգալիայի հավաքականի ավագով հետաքրքրված են ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Յունայթեդը», «Բավարիան» և «Յուվենտուսը»։

Ռոնալդուի գործող պայմանագիրն ավարտվում է 2021 թվականին։ Անցած մրցաշրջանում հարձակողը 44 խաղում դարձավ 44 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English