10:27  ,  9 հունիսի, 2018

Մարիո Գյոտցե․ Կլոպի հետ աշխատելու ցանկություն ունեմ  

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեն խոստովանել է, որ կրկին ցանկանում է աշխատել «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ։ Գյոտցեն և Կլոպը միասին աշխատել են «Բորուսիայում»։

«Ժամանակին, երբ հեռանում էի «Բավարիայից», Յուրգեն Կլոպը ցանկանում էր, որ տեղափոխվեմ «Լիվերպուլ»։ Ես ևս ցանկանում էի կրկին աշխատել նրա հետ, սակայն վերադարձա «Բորուսիա»։ Այդ քայլը Կլոպի կամ «Լիվերպուլի» դեմ չէր, ուղղակի ես ցանկանում էի վերադառնալ մի ակումբ, որն ինձ շատ բան է տվել։

Կլոպի հետ աշխատելու ցանկություն դեռ ունեմ, նա բարձրակարգ մասնագետ է»,- Գյոտցեի խոսքն է փոխանցում FourFourTwo-ն։

Յուրգեն Կլոպը Դորտմունդի «Բորուսիան» մարզել է 2008-2015 թվականներին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով