21:53  ,  8 հունիսի, 2018

«Ռոլան Գարոս»․ եզրափակիչում՝ Նադալ - Տիմ

Աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը դուրս է եկել Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչ։ Կիսաեզրափակիչում Նադալը 6։4, 6։1, 6։2 հաշվով հաղթել է Արգենտինայի ներկայացուցիչ Խուան Մարտին դել Պոտրոյին։

Պայքարը տևել է 2 ժամ 14 րոպե։

«Ռոլան Գարոսի» տիտղոսի համար Նադալի մրցակիցը կլինի Դոմինիկ Տիմը (Ավստրիա)։ Հանդիպումը կկայանա հունիսի 10-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով