15:16  ,  8 հունիսի, 2018

Սերենա Ուիլյամսը պատրաստ կլինի Ուիմբլդոնի մրցաշարին

Աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը պատրաստ կլինի Ուիմբլդոնի մրցաշարին։ Ամերիկացի մարզուհին մկանային խնդիրների պատճառով հրաժարվել էր ռուսաստանցի Մարիա Շարապովայի դեմ մրցախաղից Ֆրանսիայի բաց առաջնության չորրորդ շրջանում։

«Սերենայի մոտ մկանային վնասվածք էր։ Եթե նա շարունակեր խաղալ, ապա կխորացներ խնդիրը։ Բայց 15 օրվա հանգստից հետո ամեն ինչ կարգին կլինի»,– Ուիլյամսի մարզիչ Պատրիկ Մուրատօգլուի խոսքը մեջբերում է nytimes–ը։

Ուիլյամսը Փարիզից կմեկնի ԱՄՆ, այնուհետեւ կվերադառնա Եվրոպա եւ մարզումները կանցկացնի Ֆրանսիայի հարավում գտնվող Մուրատօգլուի ակադեմիայում։ Ուիմբլդոնի մրցաշարը կմեկնարկի հուլիսի 2–ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում