10:04  ,  8 հունիսի, 2018

«Վաշինգտոն Քեփիթալզը»՝ առաջին անգամ Սթենլիի գավաթակիր

Տափօղակով հոկեյի Սթենլիի գավաթի խաղարկության եզրափակիչ շարքի 5-րդ խաղում «Վաշինգտոն Քեփիթալզը» հաղթել է «Վեգաս Գոլդեն Նայթսին» 4:3 հաշվով: Շարքի հաշիվը դարձել է 4:1 եւ ԱՄՆ-ի մայրաքաղաքը ներկայացնող ակումբը առաջին անգամ նվաճել է Սթենլիի գավաթը:

Վաշինգտոնյան ակումբը Հոկեյի ազգային լիգայում հանդես է գալիս 1974 թվականից: «Վաշինգտոն Քեփիթալզը» եզրափակիչ չէր հասել 20 տարի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում