10:32  ,  8 հունիսի, 2018

Champion's Day. Ֆերդինանդ Կարապետյան

NEWS.am Sport-ի Champion's Day նախագծի հերոսը ձյուդոյի 2018 թվականի Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի չեմպիոն, 2017 թվականի Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիր, 2017 թվականի European Judo Open ձյուդոյի միջազգային մրցաշարի  բրոնզե մեդալակիր, համառուսաստանյան 7-րդ բաց մրցաշարի արծաթե մեդալակիր, 2018 թվականի ձյուդոյի «Մեծ սաղավարտ» միջազգային օլիմպիական վարկանիշային մրցաշարի բրոնզե մեդալակիր, 26-ամյա Ֆերդինանդ Կարապետյանն է:

Ֆերդինանդ Կարապետյան բնակվում է Վլադիկավկազում, հաղորդաշարի նկարահանումների օրերին գտնվում էր Երեւանում:

Ապրիլի 28-ին Իսրայելի Թել Ավիվ քաղաքում կայացած Եվրոպայի առաջնության 73 կգ քաշային կարգում Ֆերդինանդ Կարապետյանը Եվրոպայի առաջնության եզրափակիչում հաղթեց ադրբեջանցի Հիդայաթ Հեյդարովին եւ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: 

Եվրոպայի առաջնությունից հետո Ֆերդինանդ Կարապետյանը վերադարձավ Հայաստան՝ այստեղ նշելու չեմպիոնի կոչումը նվաճելու հաղթանակը եւ հենց Հանրապետության հրապարակում Եվրոպայի նորընծա չեմպիոնը ոսկե մեդալը նվիրեց ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն վարչապետը վերադարձրեց ոսկե մեդալը՝ նշելով, որ այն մարզիկի նվաճումն է:  

Ֆերդինանդ Կարապետյանը մինչեւ 2015 թվականը հանդես է եկել է ձյուդոյի Ռուսաստանի հավաքականի կազմում: 2015-16 թթ. փոխել է մարզական քաղաքացիությունը եւ այժմ հանդես է գալիս Հայաստանի հավաքականից:

Ռուսաստանի հավաքականի կազմում մի շարք համառուսաստանյան եւ միջազգային մրցաշարերի հաղթող է, 2014 թվականի Ռուսաստանի փոխչեմպիոն:

Այս շրջանում Ֆերդինանդ Կարապետյանը նախապատրաստվում է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերին, քանի որ անհրաժեշտ միավորներ ունի եւ լավագույն 22 ձյուդոիստներից 13-րդն է: Մարզումներն ուղղված են լավ մարզավիճակ պահելուն եւ հետագա մրցաշարերում բարձր արդյունքներ գրանցելուն, որպեսզի մինչեւ 2020 թվականը պահպանի դիրքերը աշխարհի լավագույն 22 ձյուդոիստների շարքում:

Champion's Day նախագիծը կպատմի հայ չեմպիոնների օրվա, մարզումների, առօրյայի, չեմպիոն դառնալու բարդ ճանապարհի մասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով