Ֆրանսիայի բաց առաջնության կանանց մենախաղում հայտնի է եզրափակիչի առաջին մասնակիցը։ Ռումինիայի ներկայացուցիչ Սիմոնա Հալեպը 6։1, 6։4 հաշվով հաղթել է Գարբինյե Մուգուրուսային (Իսպանիա)։
Հանդիպումը տևել է 1 ժամ 32 րոպե։
«Ռոլան Գարոսի» եզրափակիչում Հալեպի մրցակիցը կլինի Մեդիսոն Կիզ (ԱՄՆ) – Սլոան Ստիվենս (ԱՄՆ) զույգի հաղթողը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում