16:11  ,  7 հունիսի, 2018

«Ռոլան Գարոս». Ռաֆայել Նադալը կիսաեզրափակիչում է

Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը դուրս եկավ թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ։ Անձրեւի պատճառով մեկ օրով հետաձգված մրցախաղում իսպանացի թենիսիստը 4:6, 6:3, 6:2, 6:2 հաշվով առավելության է հասել արգենտինացի Դիեգո Շվարցմանի (11) նկատմամբ։ Պայքարը տեւել է 3 ժամ 47 րոպե։

Կիսաեզրափակիչում «Ռոլան Գարոսի» 10–ակի չեմպիոն Նադալը կհանդիպի խորվաթ Մարին Չիլիչի (3) եւ արգենտինացի Խուան Մարտին Դել Պոտրոյի (5) դիմակայության հաղթողի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում