15:30  ,  7 հունիսի, 2018

Չեմպիոնների լիգայի բրենդը փոխվել է (ֆոտո)

ՈւԵՖԱ–ն փոխել է ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի բրենդը։

«Բրենդի կոնցեպտի նոր վիզուալիզացիայում կենտրոնական տեղ է հատկացվել միավորված աստղերին։ Նոր բրենդն ավելի ճկուն է՝ պահպանելով գլխավոր տարրերը, փոխվել են գունային լուծումները»,– ասվում է ՈւԵՖԱ–ի հայտարարությունում։

ՈւԵՖԱ–ն ակումբային մրցաշարերի ռեբրենդինգ է կատարում երեք տարին մեկ՝ հեռուստատեսային իրավունքի իրացման նոր շրջափուլի մեկնարկից առաջ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում