18:49  ,  6 հունիսի, 2018

«Ռոլան Գարոս»․ Շարապովան պարտվեց Մուգուրուսային  

Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության կանանց մենախաղի քառորդ եզրափակիչում ռուս Մարիա Շարապովան պարտվեց Իսպանիայի ներկայացուցիչ Գարբինյե Մուգուրուսային (2:6, 1:6)։

Հանդիպումը տևել է 1 ժամ 12 րոպե։

Կիսաեզրափակիչում Մուգուրուսան կմրցի Սիմոնա Հալեպի (Ռումինիա) հետ, որը պայքարից դուրս է թողել Անժելիկա Կերբերին (Գերմանիա)՝ (6:7, 6:2, 6:3)։

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում