18:28  ,  6 հունիսի, 2018

«Աթլետիկոն» հետաքրքրվում է «Միլանի» կիսապաշտպանով  

Մադրիդի «Աթլետիկոն» ցանկանում է ձեռք բերել իտալական «Միլանի» իսպանացի կիսապաշտպան Սուսոյին, հաղորդում է AS-ը։

Անգլիական «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստի դիմաց միլանյան ակումբը պահանջում է 40 միլիոն եվրո։

Իտալիայի ավարտված առաջնությունում 24-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 35 հանդիպման, խփել է 6 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով