17:59  ,  6 հունիսի, 2018

Պաշտոնական․ «Պորտուի» պաշտպանը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»

Պորտուգալական «Պորտուի» պաշտպան Դիոգու Դալոտը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդում», հաղորդում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։

Ոչ պաշտոնական տեղեկություններով, 19-ամյա ֆուտբոլիստի համար «Յունայթեդը» կվճարի 23 միլիոն եվրո։

Ավելի վաղ Ժոզե Մոուրինիոյի թիմը պայմանագիր էր ստորագրել Դոնեցկի «Շախտյորի» և Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Ֆրեդի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով