15:55  ,  6 հունիսի, 2018

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչի 3 թեկնածուներ

Զինեդին Զիդանի հեռանալուց հետո Մադրիդի «Ռեալը» դիտարկում է գլխավոր մարզիչի մի քանի թեկնածուների։ AS-ի տվյալներով, Արքայական ակումբի առաջարկը չեն ընդունել Մաուրիսիո Պոչետինոն, Յոահիմ Լյովը, Մասիմիլիանո Ալեգրին, Յուրգեն Կլոպը եւ Յուլիան Նագելսմանը։

Այժմ ակումբի ղեկավարությունը բանակցում է թիմի նախկին խաղացողներ Ֆերնանդո Իերոյի, Միչել Գոնսալեսի եւ Գուտիի հետ։

50–ամյա Իերոն եղել է «Ռեալին» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի օգնականը 2014–2015 թվականների մրցաշրջանում։ 2016–ին նա գլխավորեց Սեգունդայի «Ռեալ Օվյեդոն», իսկ այժմ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մարզական տնօրենն է։

55–ամյա Միչելը «Ռեալի» երկրորդ թիմը մարզել է 2006–2007 թվականների մրցաշրջանում։ Նրա նախորդ աշխատանքը եղել է «Մալագայում», որը դուրս մնաց Պրիմերայից։

41–ամյա Գուտին «Ռեալի» մինչեւ 19 տարեկանների թիմի գլխավոր մարզիչն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում