10:42  ,  6 հունիսի, 2018

Forbes. 2017-ին ամենամեծ եկամուտ ունեցած մարզիկները

Forbes-ը ներկայացրել է 2017 թվականին ամենամեծ եկամուտ ունեցած մարզիկներին: Առաջին տեղում է ամերիկացի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերը, որը իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի հետ մենամարտի եւ հաղթանակի համար ստացել էր 275 միլիոն դոլար:

Երկրորդ տեղում է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որի եկամուտը կազմել է 111 միլիոն դոլար: Եռյակը եզրափակում է Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ 108 միլիոն դոլար:

Forbes

Ֆլոյդ Մեյվեզեր (ԱՄՆ, բռնցքամարտ)՝ 285 միլիոն դոլար

Լիոնել Մեսի (Արգենտինա, ֆուտբոլ)՝ 111 միլիոն

Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա, ֆուտբոլ)՝  108 միլիոն

Քոնոր Մաքգրեգոր (Իռլանդիա, ММА)՝ 99 միլիոն

Նեյմար (Բրազիլիա, ֆուտբոլ)՝ 90 միլիոն

Լեբրոն Ջեյմս (ԱՄՆ, բասկետբոլ)՝ 85.5 միլիոն

Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա, թենիս)՝ 77.2 միլիոն

Ստեֆեն Կարի (ԱՄՆ, բասկետբոլ)՝ 76.9 միլիոն

Մեթ Ռայան (ԱՄՆ, ամերիկյան ֆուտբոլ)՝ 67.3 միլիոն

Մեթյու Ստեֆորդ (ԱՄՆ, ամերիկյան ֆուտբոլ)՝ 59.5 միլիոն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում