8-ակի օլիմպիական չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլթը նորվեգական «Ստրյոմսգոդսետի» կազմում մասնակցել է ընկերական հանդիպման Նորվեգիայի մինչեւ 19 տարեկանների հավաքականի դեմ:
31-ամյա ջամայկացի մարզիկը փոխարինման է դուրս եկել 71-րդ րոպեին 0:1 հաշվի ժամանակ: Նա մեկ հարված է կատարել դարպասի ուղղությամբ եւ չի կարողացել օգնել թիմին խուսափել պարտությունից:
Հիշեցնենք, որ մարտին Բոլթը մարզվել էր Դորտմունդի «Բորուսիայում»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում