21:06  ,  5 հունիսի, 2018

Մ-23 Եվրոպայի առաջնություն․ Հայ ըմբիշները բրոնզե մեդալներ նվաճեցին Ստամբուլում

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթանում է ըմբշամարտի Եվրոպայի Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։

Հունահռոմեական ոճի 55 կգ քաշայինների պայքարում բրոնզե մեդալակիր է դարձել Նորայր Ախոյանը։ Նա 10։2 հաշվով հաղթել է Հունգարիայի ներկայացուցիչ Բենս Կովացին։ Նույն հաջողությունը կրկնել է նաև 63 կգ քաշայինների պայքարում հանդես եկող Սլավիկ Գալստյանը, որը 5։2 հաշվով հաղթել է Էրիկ Տորբային (Հունգարիա)։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում