15:24  ,  5 հունիսի, 2018

Norway Chess. Սերգեյ Կարյակին vs Լեւոն Արոնյան

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Altibox Norway Chess սուպերմրցաշարի 7-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ։ Տուրը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18։30–ին։

Նախորդ տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի էր խաղացել աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի, ԱՄՆ-ը ներկայացնող Ուեսլի Սոյի, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի եւ ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ, պարտվել աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին, հաղթել ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին:

7-րդ տուր

Սերգեյ Կարյակին (2782, Ռուսաստան) – Լեւոն Արոնյան (2764, Հայաստան)

Շաքրիյար Մամեդյարով (2808, Ադրբեջան) – Ուեսլի Սո (2778, ԱՄՆ)

Ֆաբիանո Կարուանա (2822, ԱՄՆ) – Հիկարու Նակամուրա (2769, ԱՄՆ)

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (2789, ԱՄՆ) – Վիշվանաթան Անանդ (2760, Հնդկաստան)

Մրցաշարային դրությունը 6 տուրից հետո. Կարլսեն՝ 3.5 միավոր, Սո, Արոնյան՝ 3-ական, Անանդ, Նակամուրա, Կարուանա, Մամեդյարով, Կարյակին՝ 2.5-ական, Վաշյե-Լագրավ՝ 2, Դին Լիրեն՝ 0 (չինացի շախմատիստը առողջական խնդիրների պատճառով հրաժարվել է հետագա մասնակցությունից, նրա հետ պարտիաները ոչ ոքի ավարտած Նակումարան, Լագրավն ու Անանդը զրկվել են այդ կեսական միավորներից):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում