11:50  ,  5 հունիսի, 2018

«Շախտյորի» կիսապաշտպանը բուժզննում է անցել «Մանչեսթեր Յունայթեդում»

Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Ֆրեդը բուժզննում է անցել «Մանչեսթեր Յունայթեդում», հաղորդում լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը: 25-ամյա բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերը եզրափակիչ փուլում է: Սպասվում է, որ կողմերը կկնքեն հինգ տարվա պայմանագիր:

Ոչ պաշտոնական տվյալներով, ուկրաինական ակումբը Ֆրեդի տրանսֆերից կստանա 60 միլիոն եվրո:

Ֆրեդը «Շախտյորում» է խաղում 2013 թվականից: 2015-ին նա դոպինգի օգտագործման համար որակազրկվել էր մեկ տարով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում