21:34  ,  4 հունիսի, 2018

Լորիս Կարիուսը ուղեղի ցնցում է ստացել «Ռեալի» հետ խաղում

Անգլիական «Լիվերպուլի» դարպասապահ Լորիս Կարիուսը Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպման ընթացքում լուրջ վնասվածք է ստացել։

Մադրիդի «Ռեալի» հետ խաղում, որում «Լիվերպուլը» պարտվեց 1։3 հաշվով, գերմանացին ուղեղի ցնցում է ստացել, հաղորդում է Sport Bild-ը։

24-ամյա Կարիուսը երկրորդ խաղակեսի սկզբնամասում արմունկով հարված ստացավ «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսից։ Մի քանի րոպե անց դարպասապահը սխալվեց և Քարիմ Բենզեման բացեց հաշիվը։

Կարիուսը մայիսի 31-ին հետազոտվել է Մասաչուսեթսի (Բոստոն, ԱՄՆ) համալսարանում։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով