20:01  ,  3 հունիսի, 2018

Norway Chess. Լեւոն Արոնյանն ու Ֆաբիանո Կարուանան կիսեցին միավորը

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Altibox Norway Chess սուպերմրցաշարի 6-րդ տուրում առաջինն ավարտվեց հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանի եւ ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի պարտիան: 28-րդ քայլում գրանցվեց ոչ ոքի:

Արոնյանը վաստակել է 3, Կարուանան՝ 2.5 միավոր: 6-րդ տուրի մյուս պարտիաները շարունակվում են:

Նախորդ տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի է խաղացել աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի, ԱՄՆ-ը ներկայացնող Ուեսլի Սոյի եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ, պարտվել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին, հաղթել է ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին:

6-րդ տուր

Ուեսլի Սո (2778, ԱՄՆ) - Մագնուս Կարլսեն (2843, Նորվեգիա)

Լեւոն Արոնյան (2764, Հայաստան) - Ֆաբիանո Կարուանա (2822, ԱՄՆ)՝ 0.5:0.5

Հիկարու Նակամուրա (2769, ԱՄՆ) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (2789, ԱՄՆ)

Վիշվանաթան Անանդ (2760, Հնդկաստան) - Շաքրիյար Մամեդյարով (2808, Ադրբեջան)

Մրցաշարային դրությունը 5 տուրից հետո. Կարլսեն՝ 3.5 միավոր, Կարյակին, Արոնյան՝ 2.5-ական, Անանդ, Նակամուրա, Սո, Կարուանա, Մամեդյարով՝ 2-ական, Վաշյե-Լագրավ՝ 1.5, Դին Լիրեն՝ 0 (չինացի շախմատիստը առողջական խնդիրների պատճառով հրաժարվել է հետագա մասնակցությունից, նրա հետ պարտիաները ոչ ոքի ավարտած Նակումարան, Լագրավն ու Անանդը զրկվել են այդ կեսական միավորներից):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում