16:55  ,  3 հունիսի, 2018

«Ռոլան Գարոս». Կարեն Խաչանովը դուրս մնաց պայքարից

Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունում պայքարից դուրս մնաց Ռուսաստանի երկրորդ ռակետ, ազգությամբ հայ Կարեն Խաչանովը: 1/8 եզրափակիչում մոսկվացի թենիսիստի մրցակիցը Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւն էր, որը հինգ սեթում առավելության հասավ 4:6, 7:6 (7:4), 2:6, 6:3, 6:3 հաշվով: Պայքարը տեւեց 3 ժամ 32 րոպե: Զվերեւը կատարեց 17 էյս, Խաչանովը՝ 9:

Զվերեւն առաջին անգամ է դուրս գալիս «Մեծ սաղավարտի» մրցաշարի քառորդ եզրափակիչ: Նրա մրցակիցը կլինի ավստրիացի Դոմինիկ Տիմի եւ ճապոնացի Կեի Նիսիկորիի դիմակայության հաղթողը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում