20:27  ,  2 հունիսի, 2018

Norway Chess. Մաքսիմ Վաշյե-Լագրավ - Լեւոն Արոնյան՝ ոչ ոքի

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Altibox Norway Chess սուպերմրցաշարի 5-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սևերով խաղաց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ։ 25-րդ քայլում կողմերը համաձայնեցին ոչ ոքի արդյունքի: 

Լեւոն Արոնյանը վասկատել է 2.5 միավոր:

Նախորդ 4 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի է խաղացել աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի ու ԱՄՆ-ը ներկայացնող Ուեսլի Սոյի հետ, պարտվել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին, հաղթել է ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին:

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Norway Chess-ի գործող հաղթողն է: Norway Chess-2017-ը շախմատի պատմության մեջ մասնակիցների վարկանիշով ուժեղագույն մրցաշարն էր:

Norway Chess, 5-րդ տուր

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)

Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)

Ուեսլի Սո (ԱՄՆ) - Դին Լիրեն (Չինաստան) պարտիան տեղի չի ունեցել չինացի շախմատիստի վատառողջ լինելու եւ պայքարից դուրս գալու պատճառով: Առաջին երեք տուրերում Դին Լիրենի հետ պարտիաներ անցկացրած շախմատիստների վաստակած միավորները կհանվեն հաշվարկից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում