11:25  ,  2 հունիսի, 2018

Իսպանիայի գավաթի ձևաչափը կփոխվի  

Իսպանիայի գավաթի խաղարկությունում հաջորդ մրցաշրջանից կկրճատվի հանդիպումների քանակը։

Մասնավորապես՝ 1/16 և 1/8 եզրափակիչները կլինեն մեկ խաղով, հաղորդում է Marca-ն։

Նման որոշում է կայացվել Լա Լիգայի ղեկավար Խավիեր Տեբասի և և Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսի հանդիպման ժամանակ։

Նշվում է, որ ձևաչափային այս փոփոխությանը կողմ են Իսպանիայի առաջատար ակումբները։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում