10:32  ,  2 հունիսի, 2018

«Լիվերպուլի» կիսապաշտպանը տեղափոխվում է «Յուվենտուս»

Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի կիսապաշտպան Էմրե Ջանը համաձայնեցրել է պայմանագրի կետերը իտալական «Յուվենտուսի» հետ, հայտնում է Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։

24-ամյա ֆուտբոլիստը Թուրին է տեղափոխվում ազատ գործակալի կարգավիճակում, քանի որ նրա պայմանագիրը լիվերպուլյան ակումբի հետ ավարտվել է։

«Յուվենտուսի» հետ Ջանը կնքելու է 4 տարվա պայմանագիր։

Ավարտված մրցաշրջանում կիսապաշտպանը «Լիվերպուլի» կազմում մասնակցել է 26 հանդիպման, որոնցում դարձել է 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Ջանը «Լիվերպուլում» էր 2014 թվականից։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով