23:55  ,  1 հունիսի, 2018

Բունդեսլիգայի ֆուտբոլիստների վարկածով Յուրգեն Կլոպը լավագույն մարզիչն է

Գերմանական Բունդեսլիգայի ֆուտբոլիստների կարծիքով ավարտված մրցաշրջանում լավագույն մարզիչը «Լիվերպուլը» գլխավորող Յուրգեն Կլոպն է։

Kicker-ի հարցմանը մասնակցել է 248 ֆուտբոլիստ (18 ակումբից)։ Գերմանացի մասնագետը ստացել է ձայների 35,7 տոկոսը։

Երկրորդն անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան է (31,1 տոկոս)։

Լավագույն եռյակը եզրափակել են Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը, և Մադրիդի «Ռեալից» մեկ օր առաջ հեռացած Զինեդին Զիդանը։

Յուրգեն Կլոպի գլխավորությամբ անգլիական «Լիվերպուլը» առաջնությունում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, իսկ Չեմպիոնների լիգայում էլ հասավ եզրափակիչ, որտեղ 1։3 հաշվով պարտվեց Մադրիդի «Ռեալին»։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով