18:50  ,  1 հունիսի, 2018

Ալկանտարան կարող է վերադառնալ «Բարսելոնա»

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան կարող է վերադառնալ «Բարսելոնա», հաղորդում է Diario Sport-ը։

Կատալոնական ակումբի առաջատարները ցանկանում են դիմել ակումբի նախագահ Ժոզեպ Բարտոմեունին, որպեսզի նա իրականացնի բրազիլական արմատներով իսպանացու տեղափոխությունը։

Տրանսֆերի կայացմանը կարող է նպաստել այն, որ «Բավարիայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը ցանկանում է հրաժարվել մի շարք խաղացողներից, որոնց շարքում է նաև Ալկանտարան։

27-ամյա կիսապաշտպանը Գերմանիայի ավարտված առաջնությունում մասնակցել է 19 հանդիպման, դարձել է 2 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով