00:20  ,  1 հունիսի, 2018

«Ռոլան Գարոս»․ Նադալը շարունակում է պայքարը

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը վստահորեն հաղթահարել է  Ֆրանսիայի բաց առաջնության երկրորդ շրջանը։ Աշխարհի առաջին ռակետը 2 ժամ 5 րոպեում պայքարից դուրս է թողել արգենտինացի Գիդո Պելյային (6:2, 6:1, 6:1)։

«Միանշանակ գոհ եմ այսօրվա հաղթանակից։ Ես լավ խաղ էի ցուցադրում և այն ընթացքում ավելի որակով էր դառնում։ Կարևոր է նաև, որ կենտրոնացվածությունս չպակասեց, ինչը որոշիչ դեր խաղաց»,- Նադալի խոսքն է փոխանցում ATP-ի պաշտոնական կայքը։ 

«Ռոլան Գարոսի» 1/16-ում Նադալի մրցակիցը կլինի Ֆրանսիայի ներկայացուցիչ Ռիշար Գասկեն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում