23:12  ,  31 մայիսի, 2018

«Բավարիայում» սպասվող փոփոխությունները  

Մյունխենի «Բավարիայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը ցանկանում է մի շարք փոփոխություններ կատարել գերմանական ակումբում։

«Բավարիան» կարող է լքել միանգամից 5 ֆուտբոլիստ։ Ըստ Bild-ի՝ Խուան Բերնատը, Ժերոմ Բոատենգը (պաշտպաններ), Արտուրո Վիդալը, Տիագո Ալկանտարան (կիսապաշտպաններ) և Ռոբերտ Լևանդովսկին (հարձակվող) այդ ցանկում են։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լևանդովսկու ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Չելսին», Մադրիդի «Ռեալը» և ՊՍԺ-ն։

Հիշեցնենք, որ 48-ամյա Կովաչը Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» է տեղափոխվել «Բավարիա», որի ղեկին փոխարինելու է Յուպ Հայնկեսին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով