22:16  ,  30 մայիսի, 2018

Ջանը կարող է «Յուվենտուս» տեղափոխվել այս շաբաթ

Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի կիսապաշտպան Էմրե Ջան մոտ է Իտալիայի չեմպիոն «Յուվետուսի» կազմը համալրելուն, հայտնում է Sky Sport Italia-ն։ 

24-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը անգլիական ակումբի հետ ավարտվում է հունիսի 30-ին, իսկ դա նշանակում է, որ Ջանը «Յուվենտուս» կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով։

Սպասվում է, որ նա այս շաբաթվա ընթացքում բուժզննում կանցնի իտալական ակումբում և կկնքի 5 տարվա պայմանագիր և տարեկան կվաստակի 6 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով