18:58  ,  30 մայիսի, 2018

Գվարդիոլա․ Զիդանը հիանալի աշխատանք է կատարել

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան գովել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին, որի թիմը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հաղթեց «Լիվերպուլին» (3։1)։

«Զիդանը հիանալի աշխատանք է կատարել։ Ընդհանրապես կարևոր չէ այն,  որ մարդիկ ասում են արժանի են կամ արժանի չեն։ Նրանք հաղթեցին և դարձան չեմպիոն։ Չեմպիոնների լիգան բարդ մրցաշար է»,- Գվարդիոլայի խոսքն է փոխանցում AS-ը։

Գվարդիոլան նաև տեղեկացրել է, որ «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված չէ «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Իսկոյի ծառայություններով։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով



  • Լրահոս