23:52  ,  29 մայիսի, 2018

Սերգեյ Սեմակը գլխավորեց «Զենիթը»

Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» պաշտոնապես հայտարարել է, որ թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է Սերգեյ Սեմակը։

Կողմերի միջև կնքվել է 2 տարվա պայմանագիր, այն ևս 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Մասնագետը մինչ այս աշխատում էր «Ուֆայում», որը Ռուսաստանի ավարտված առաջնությունում գրավեց 6-րդ տեղը։

Հիշեցնենք, որ «Զենիթից» հեռացել է իտալացի Ռոբերտո Մանչինին, որն այժմ Իտալիայի հավաքականի ղեկին է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում