19:18  ,  29 մայիսի, 2018

«Ռոլան Գարոս»․ Նադալը շարունակում է պայքարը

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դուրս է եկել Մեծ սաղավարտի՝ «Ռոլան Գարոսի» մրցաշարի երկրորդ շրջան։

Աշխարհի առաջին ռակետը 2 ժամ 57 րոպեում պայքարից դուրս է թողել Իտալիան ներկայացնող Սիմոնե Բոլելիին (6:4, 6:3, 7:6 (11:9))։

Երրորդ շրջանի ուղեգրի համար Ֆրանսիայի բաց առաջնության 10-ակի հաղթողը կհանդիպի Գիդո Պալեյի հետ (Արգենտինա)։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում