18:42  ,  29 մայիսի, 2018

ՈւԵՖԱ-ն չի պատժի Ռամոսին

ՈւԵՖԱ-ն որևէ պատժամիջոց չի կիրառի Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսի նկատմամբ, որը Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում հարվածել էր «Լիվերպուլի» դարպասապահ Լորիս Կարիուսին։

Ավելի վաղ գերմանական  ZDF հեռուստաընկերությունը Թվիթերում հրապարակել էր հանդիպման երկրորդ խաղակեսի սկզբնամասում գրանցված դրվագը, երբ իսպանական ակումբի ավագը արմունկով հարվածում է Կարիուսի դեմքին, որից 2 րոպե անց գերմանացի դարպասապահը սխալվեց, ինչից հետո արքայական ակումբն առաջ անցավ հաշվի մեջ։

ՈւԵՖԱ-ն կարող էր հետաքննություն անցկացնել, եթե մրցավարները հանդիպման ընթացում նկատած լինեին այդ դրվագը, հաղորդում է AP-ին։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» հաղթեց անգլիական «Լիվերպուլին» (3։1)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում