16:12  +04,  29 մայիսի, 2018

Աշխարհի Գավաթ. Հայ հրաձիգները համեստ արդյունքներ են գրանցել

Հրաձգության Հայաստանի հավաքականը 5 մարզիկով հանդես է եկել Գերմանիայի Մյունխեն քաղաքում անցկացված աշխարհի գավաթի խաղարկությունում, որին մասնակցել են 526 մարզիկներ:

Օդամղիչ ատրճանակ 10մ 60 կրակոց վարժության տղամարդկանց պայքարում Նորայր Առաքելյանը, խոցելով 569 միավոր, գրավել է 78-րդ տեղը: 

Օդամղիչ հրացան 10մ 60 կրակոց վարժության տղամարդկանց պայքարում Հրաչիկ Բաբայանը 627,8 միավորով գրավել է 19-րդ տեղը, Քրիստիան Լաուերը 618,0 միավորով 85-րդն էր, իսկ Հայկ Բաբայանը 617.0 միավորով հայտնվել է 93-րդ տեղումՆույն վարժության կանանց պայքարում Իրինա Լաուերը (Աղաջանյան) 618.8 միավորով գրավել է 99-րդ տեղը:

Օդամղիչ հրացան 10մ 40+40 (տղամարդիկ+կանայք) կրակոց թիմային վարժության պայքարում Քրիստիան Լաուերը (409.6) և Իրինա Լաուերը (412.2) 821.8 միավորով զբաղեցրել են 64-րդ տեղը:
Հրացան 50մ 3X40 տղամարդկանց պայքարի առաջին կեսում Քրիստիան Լաուերը 1150 միավորով գրավել է 43-րդ տեղըՆույն վարժության կանանց պայքարի առաջին կեսում Իրինա Լաուերը 1143 միավորով 46-րդն էր:

Հրաձգության Հայաստանի հավաքականն աշխարհի Գավաթին մասնակցել է գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և երկրոդ մարզիչ Անդրանիկ Այվազյանի գլխավորությամբ, հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ