14:52  ,  29 մայիսի, 2018

Բուլղարիայի լավագույն մարզիչներից մեկը սեմինար կանցկացնի Երեւանում

Երևանում հունիսի 11-16-ը կկայանա բասկետբոլի մարզչական սեմինար, որը կվարի բուլղարացի փորձառու մասնագետ Ռոսեն Բարչովսկին, հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Սեմինարը կանցկացվի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ: Սեմինարին կմասնակցեն Հայաստանի տարբեր քաղաքներում աշխատող 20-ից ավելի մարզիչներ: Սեմինարը թույլ կտա բարձրացնել և զարգացնել պատանեկան բասկետբոլում աշխատող մարզիչների որակավորումը:

58-ամյա Ռոսեն Բարչովսկին երկար տարիներ աշխատել է Բուլղարիայի տարբեր տարիքային հավաքականներում և ակումբներում: Նրա գլխավորած ակումբները երկար տարիներ դարձել են Բուլղարիայի առաջնության հաղթող և գավաթակիր:

Ռոսեն Բարչովսկին բազմիցս ճանաչվել է Բուլղարիայի լավագույն մարզիչ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում