14:09  ,  29 մայիսի, 2018

Էդգար Ստեփանյանն արծաթե մեդալակիր է դարձել ԱՄՆ-ում

Հայաստանի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանը շարունակում է հաջող ելույթներն ամերիկյան Velo Pasadena Racing team ակումբի կազմում: Նա երկրորդ տեղն է գրավել BARRY WOLFE GRAND PRIX մրցաշարում, որն անցկացվել է Կալիֆորնիայում:

Հիշեցնենք, որ Էդգար Ստեփանյանն ամերիկյան ակումբ էր տեղափոխվել այս տարվա մարտի ամսին: Նա ԱՄՆ-ում մեդալներ է նվաճել նաեւ այլ մրցաշարերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում