12:11  ,  29 մայիսի, 2018

Լեոն Հարթը չեմպիոնական գոտի է նվաճել Գերմանիայում (ֆոտո)

Գերմանիայում հանդես եկող հայ բռնցքամարտիկ Լեոն Հարթը նվաճել է կիսածանր քաշային կարգում IBO Continental գոտին:

Համբուրգում կայացած մենամարտում 29-ամյա բռնցքամարտիկը հաղթել է չեխ Կարել Հորեջշեկին: 5-րդ ռաունդի ժամանակ չեխ բռնցքամարտիկը միտումնավոր գլխով հարվածել է Հարթի դեմքին, ինչի պատճառով նա չի կարողացել շարունակել մենամարտը: Մրցավարները միաձայն հաղթանակը շնորհել են հայ բռնցքամարտիկին:

Դա Լեոն Հարթի 20-րդ մենամարտն էր պրոֆեսիոնալ ռինգում, որում նա տարել է 17 հաղթանակ (12-ը նոկաուտով) եւ կրել 3 պարտություն: Նա նախորդ մենամարտն անցկացրել էր մարտ ամսին՝ նոկաուտի ենթարկելով բոսնիացի Ֆադիլ Պաշալիչին։

Ավելի վաղ Լեոն Հարթը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ ունի նոր թիմ ու մարզիչ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում