10:33  ,  29 մայիսի, 2018

NBA. «Գոլդեն Սթեյտը» եւ «Քլիվլենդը» դարձյալ կհանդիպեն եզրափակիչում

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) հաղթողի կոչումը երկրորդ տարին անընդմեջ կվիճարկեն «Գոլդեն Սթեյտը» եւ «Քլիվլենդը»:

Կիսաեզրափակիչ շարքի վերջին՝ 7-րդ խաղում NBA-ի գործող չեմպիոնը մրցակցի խաղահրապարակում 101:92 հաշվով հաղթել է «Հյուսթոնին»՝ շարքի հաշիվը դարձնելով 4:3:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Կեւին Դյուրանտը, որը ««Գոլդեն Սթեյտի» կազմում հավաքել է 34 միավոր: «Հյուսթոնի» առաջատար Ջեյմս Հարդենը վաստակել է 32 միավոր:

Խաղից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը:

Հիշեցնենք, որ մյուս կիսաեզրափակիչում «Քլիվլենդը» 4:3 հաշվով հաղթել էր «Բոստոնին»: Եզրափակիչ շարքը կմեկնարկի մայիսի 1-ին:

NBA, կիսաեզրափակիչ

«Հյուսթոն» - «Գոլդեն Սթեյտ»՝ 92:101 (24:19, 30:24, 15:33, 23:25)

Շարքի հաշիվը՝ 3:4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում