17:45  ,  28 մայիսի, 2018

Էդգար Բաբայան․ Սկսում եմ ավելի լավ ճանաչել հավաքականի խաղընկերներիս

Հայաստանի հավաքականի նորեկ, դանիական «Հոբրոյի» կիսապաշտպան Էդգար Բաբայանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմել է իր տպավորությունների մասին։

«Ես երջանիկ եմ։ Սա իմ առաջին հրավերն է ազգային հավաքական, այդ իսկ պատճառով ամեն ինչ առաջին անգամ է ինձ համար։ Հիմա ծանոթության փուլն է։ Սկսում եմ ավելի լավ ճանաչել հավաքականի խաղընկերներիս՝ թե՛ խաղադաշտում և թե՛ դրանից դուրս։ Ամեն ինչ շատ լավ է։ Ինձ դուր է գալիս մարզումային գործընթացը։ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում հիանալի պայմաններ են ստեղծված։

Ավստրիայում ևս ամեն ինչ շատ գեղեցիկ է։ Թռիչքից հետո, երեկ վերականգնողական մարզում անցկացրինք, իսկ այսօր արդեն նախախաղային մարզում կանցկացնենք։ Մենք լավ թիմ ունենք։ Առաջիկա խաղերում հաղթելու հնարավորությունները մեծ են»,- նշեց 22-ամյա կիսապաշտպանը։

Վարդան Մինասյանի գլխավորած Հայաստանի հավաքականը մայիսի 27-ին մեկնել է Ավստրիա, որտեղ ընկերական հանդիպումներ կանցկացի Մալթայի (մայիսի 29) և Մոլդովայի (հունիսի 4) հավաքականների հետ։

Սամվել Սուքիասյան

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով