12:08  ,  28 մայիսի, 2018

Հենրիխ Մխիթարյանի անվանական խաղալիքները կվաճառվեն հունիսի 1-ից

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անվանական խաղալիքները կվաճառվեն հունիսի 1-ից: Այդ մասին Հայաստանի հավաքականի ավագը հայտնել է սոցցանցերում:

MickiToy խաղալիքը Մխիթարյանի տեսքով է՝ Հայաստանի հավաքականի համազգեստով:

Հիշեցնենք, որ 29-ամյա կիսապաշտպանը Հայաստանի հավաքականի կազմում մեկնել է Ավստրիա, որտեղ կմասնակցի Մալթայի (մայիսի 29) և Մոլդովայի (հունիսի 4) հետ ընկերական հանդիպումներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում