10:40  ,  28 մայիսի, 2018

NBA. Լեբրոն Ջեյմսի արդյունավետությունը «Քլիվլենդին» դուրս բերեց եզրափակիչ

«Քլիվլենդը» դարձավ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) եզրափակիչի առաջին մասնակիցը:

Կիսաեզրափակիչ շարքի վերջին՝ 7-րդ խաղում NBA-ի փոխչեմպիոնը մրցակցի խաղահրապարակում 87:79 հաշվով հաղթել է «Բոստոնին»՝ շարքի հաշիվը դարձնելով 4:3:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Լեբրոն Ջեյմսը, որը «Քլիվլենդի» կազմում հավաքել է 35 միավոր:

Խաղից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը:

«Քլիվլենդը» չորրորդ տարին անընդմեջ դարձավ Արեւելյան գոտու հաղթող: Եզրափակիչի մյուս ուղեգիրը վիճարկում են գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտն» ու «Հյուսթոնը», որոնց շարքի հաղթողը եւս կորոշվի 7-րդ խաղում:

NBA, կիսաեզրափակիչ

«Բոստոն» - «Քլիվլենդ»` 79:87 (26:18, 17:21, 13:20, 23:28)

Շարքի հաշիվը՝ 3:4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում