21:50  ,  27 մայիսի, 2018

Սալահ. Վստահ եմ, որ կմեկնեմ Ռուսաստան, որպեսզի դուք հպարտանաք ինձնով

Անգլիական «Լիվերպուլի»  եւ Եգիպտոսի հավաքական լավագույն ռմբարկու Մոհամեդ Սալահը մտադիր է մասնակցել հունիսի 14-ին Ռուսաստանում մեկնարկելիք աշխարհի առաջնությանը:

«Շատ ծանր գիշեր էր, բայց ես մարտիկ եմ: Չնայած բոլոր դժվարություններին, ես վստահ եմ, որ կմեկնեմ Ռուսաստսն, որպեսզի դուք հպարտանաք ինձնով: Ձեր սերն ու աջակցութունը ուժ են տալիս ինձ»,- թվիթերյան էջում գրել է Սալահը:

Հիշեցնենք, որ Սալահը փոխարնվել էր Չեմպիոնների լիգայի եզրափակիչի առաջին խաղակեսում Մադրիդի «Ռեալի» իպանացի պաշտպան, թիմի ավագ Սերխիո Ռամոսի հետ կոշտ բախման հետեւանքով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում