19:24  ,  27 մայիսի, 2018

Պոգբան ցանկանում է վերադառնալ «Յուվենտուս»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան ցանկանում է այս ամռանը վերադառնալ Թուրինի «Յուվենտուս», որի կազմում հանդես է եկել 2012-2016 թվականներին, հաղորդում է Tuttosport-ը:

Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան ակտիվ աշխատում է տրանսֆերի կամ վարձակալության պայմանագրի ուղղությամբ:

Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2016-ին 105 միլիոն եվրոյով, որն այն ժամանակ պատմության ամենաթանկ տրանսֆերն էր:

Անգլիայի ավարտված առաջնությունում Պոգբան մասնակցել է 27 հանդիպման, խփել է 6 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում