17:02  ,  27 մայիսի, 2018

Ռոնալդու. Չեմ կարող երաշխավորել, որ եւս մեկ տարի կանցկացնեմ «Ռեալում»

Չեմ կարող երաշխավորել, որ եւս մեկ տարի կանցկացնեմ «Ռեալում», հաջորդ շաբաթ ավելի մանրամասն կխոսեմ, ասել է Արքայական ակումբի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի գավաթը 5-րդ անգամ նվաճելուց հետո:

«Այո, խաղից անմիջապես հետո խոսեցի ապագայիս մասին: Հնարավոր է՝ ամենաճիշտ պահը չէր այդ պատմական ակումբային նվաճումից հետո խոսել իմ մասին: Բայց ես միշտ անկեղծ եմ եղել երկրպագուների հետ: Բայց չեմ ափսոսում, որ ասել եմ այդ մասին: Երբեմն երկար համբերելուց հետո կորցնում ես վերահսկողությունը:

Խնդիրը գումարը չէ: Ես հինգ անգամ դարձել եմ «Ոսկե գնդակի» դափնեկիր, հինգ անգամ՝ Չեմպիոնների լիգայի գավաթակիր: Ես արդեն ֆուտբոլի պատմության մի մասն եմ: Բայց չեմ կարող թաքցնել, որ առաջիկայում կլինեն փոփոխություններ իմ կյանքում, որը միայն փառքը չէ»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Կիեւում տեղի ունեցած Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Ռեալը» «Լիվերպուլին» հաղթեց 3:1 հաշվով եւ 13-րդ անգամ նվաճեց եվրոպական չեմպիոնների գավաթը:   

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում