16:22  ,  27 մայիսի, 2018

ԱԱ-2018. Իսպանիայի հավաքականում Կարվախալին փոխարինողի գլխավոր թեկնածուն Բարտրան է

Իսպանական «Բետիսի» պաշտպան Մարկ Բարտրան Իսպանիայի հավաքականում Դանիել Կարվախալին փոխարինողի գլխավոր թեկնածուն է, հաղորդում է Marca-ն: Մադրիդի «Ռեալի» պաշտպանը «Լիվերպուլի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում (3:1) վնասվածքի պատճառով փոխարինվեց առաջին խաղակեսում: Վերջնական ախտորոշումը եւ ապաքինման ժամկետը «Ռեալը» դեռ չի հրապարակել:

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին հրաժարվել է «Բարսելոնայի» պաշտպան Սերխիո Ռոբերտոյին հրավիրելու մտքից եւ Կարվախալի բացակայության դեպքում, նախապատվությունը կտա Բարտրային: Վերջնական որոշումը Լոպետեգին պետք է հրապարակի մինչեւ հունիսի 4-ը:

Հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում անցկացվելիք աշխարհի առաջնության խմբային փուլում Իսպանիայի մրցակիցները կլինեն Պորտուգալիան, Իրանը եւ Մարոկկոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում