15:14  ,  27 մայիսի, 2018

Կարիուս. Ես տանուլ տվեցի «Լիվերպուլի» խաղը

Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի դարպասապահ Լորիս Կարիուսը հայտարարել է, որ իր մեղքով է գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը պարտվել Մադրիդի «Ռեալին» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում:

«Հիմա ես ոչինչ չեմ զգում: Ես տանուլ տվեցի մեր թիմի խաղը: Զգում եմ մեղքս բոլորի առջեւ: Բոլորից ներողություն եմ խնդրում: Իմ սխալները թանկ նտեցին մեր թիմի վրա: Ցավում եմ թիմակիցներիս համար, քանի որ իմ պատճառով չնվաճեցինք տիտղոսը»,- Կարիուսի խոսքը մեջբերում է talkSPORT-ը:

Հիշեցնենք, որ Կարիուսի կոպիտ եւ զավեշտալի սխալների պատճառով «Լիվերպուլը» բաց թողեց առաջին եւ երրորդ գոլերը: Անգլիական թիմը պարտվեց 1:3 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում