14:06  ,  27 մայիսի, 2018

«Բարսելոնան» շնորհավորել է «Ռեալին»

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» շնորհավորել է Մադրիդի «Ռեալին» Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելու կապակցությամբ: Այդ մասին նշվում է կատալոնական ակումբի թվիթերյան էջում:

Հիշեցնենք, որ «Ռեալը»Կիեւում տեղի ունեցած Չեմպիոնների լիգայի եզրափակիչում անգլիական «Լիվերպուլին» հաղթել է 3:1 հաշվով: Արքայական թիմը 13-րդ անգամ պատմության մեջ եւ երրորդ տարին անընդմեջ նվաճեց եվրոպական չեմպիոնների գավաթը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում