13:11  +04,  27 մայիսի, 2018

Մարգարիտա Գասպարյանը եզրափակիչում է

Ռուսաստանցի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը դուրս է եկել Իսպանիայի Լես Ֆրանկեսես Դել Վալյես քաղաքում ընթացող ITF շարքի մրցաշարի եզրափակիչ:

Կիսաեզրափակիչում 23-ամյա մոսկվահայ մարզուհու մրցակից, բրիտանացի Քեթի Սվոնը 1:6, 0:2 հաշվով ժամանակ հրաժարվել է պայքարից:

Տիտղոսի համար Մարգարիտա Գասպարյանը կհանդիպի իսպանացի Պաոլա Բադոս-Խիբերտի հետ:

WТА դասակարգման աղյուսակում Գասպարյանը զբաղեցնում է 649-րդ տեղը: 2016թ. փետրվարին նա 41-րդ տեղում էր, սակայն ծնկահոդի վիրահատություններից հետո տեւական ժամանակ բաց թողեց եւ վերադարձավ կորտ 2017թ. աշնանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Loading...
  • Հարցում
Քվեարկել են (10)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ
Loading...