11:07  ,  27 մայիսի, 2018

Զիդան. «Ռեալի» համար չկա առաստաղ

«Ռեալի» համար չկա առաստաղ, բայց ոչ մի երաշխիք չկա, որ հաջորդ մրցաշրջանը եւս կլինի այսպիսին, ասել է Արքայական ակումբի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում անգլիական «Լիվերպուլին» 3:1 հաշվով հաղթելուց հետո:

«Ես նոր եմ սկսել մարզիչի կարիերաս եւ այս փորձն արդեն հրաշալի է: Բայց գերազանց կլիներ հասնել ավելի մեծ փորձառության: Իմ կյանքում հաջողվել է խաղացողի եւ մարզիչի կարիերայի հաջորդականությունն ու ժառանգականությունը: Սա ընդամենը կարիերայիս շարունակությունն է:

Հիմա պետք է շնորհավորել մեր ֆուտբոլիստներին, որոնք կատարեցին ծանրագույն աշխատանք: Հնարավոր չէ նկարագրել, թե նրանք ինչ պատմական նվաճում ունեցան»,- Զիդանի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Ռեալը» 13-րդ անգամ եւ երրորդ անգամ անընդեմեջ նվաճեց եվրոպական չեմպիոնների գավաթը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում