01:19  ,  27 մայիսի, 2018

Մոհամեդ Սալահը կարող է զրկվել ԱԱ-2018-ից

Չեմպիոնների լիգայի եզրափակիչում ստացած վնասվածքի պատճառով «Լիվերպուլի» եւ Եգիպտոսի հավաքականի կիսապաշտպան Մոհամեդ Սալահը կարող է չմասնակցել հունիս-հուլիսին Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը, հաղորդում է BBC-ն:

«Ռեալի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսի հետ կոշտ պայքարում Սալահը ստացել էր ուսի վնասվածք եւ 31-րդ րոպեին արտասվելով լքել խաղադաշտը: Նրան փոխարինեց անգլիացի Ադամ Լալանան:

Հիշեցնենք, որ «Ռեալը» հաղթեց 3:1 հաշվով եւ 13-րդ անգամ նվաճեց եվրոպական չեմպիոնների գավաթը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս